ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը Թուրքիայի դեմ չօգտագործեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մահակը

Թրամփը Թուրքիայի դեմ չօգտագործեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մահակը
19.10.2019 | 13:29

Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա կանխելու նպատակով ԱՄՆ-ի նախագահին տված խորհուրդներից մեկով՝ պետք էր վախեցնել Անկարային, որ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ Newsweek-ին ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներից մեկը: Դոնալդ Թրամփի խորհրդականները նախագահին մի շարք տարբերակներ են ներկայացրել, թե ինչպես դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից՝ թույլ չտալով Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Սեղանին դրված մարտավարություններից մեկով առաջարկվել է սպառնալ Անկարային, որ Օսմանյան կայսրությունում միլիոնավոր հայերի և այլ էթնիկ խմբերի անդամների կոտորածները կճանաչվեն ցեղասպանություն, հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյան: Newsweek-ը լայնորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, նշելով, որ 1915-1923-ին մեկուկես միլիոն հայերի, հարյուր հազարավոր հույների ու ասորիների կոտորածները ցեղասպանություն ճանաչելու հարցը միջազգային հարաբերությունների վիճահարույց թեմաներից մեկն է: Օսմանյան կայսրության իրավահաջորդ ժամանակակից Թուրքիան պնդում է, որ էթնիկ փոքրամասնություններին սիստեմատիկ ոչնչացնելու գործընթաց չի եղել, սակայն ավելի քան երեք տասնյակ երկրներ ու կառավարություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և պաշտոնապես հայտարարել:


ԱՄՆ-ը չի միացել այդ երկրներին, դաշնային մակարդակով որևէ օրենք չի ընդունվել, սակայն 50 նահանգներից 49-ը՝ բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել են հայերի ցեղասպանությունը: Հարցը մեծ աջակիցներ ունի ԱՄՆ-ում: Անցած ապրիլին սենատորներ Բոբ Մենենդեսն ու Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Սպիտակ տանն ուղղված փաստաթուղթը ստորագրել են նաև Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Էիզաբեթ Ուորենը և Քամալա Հարիսը: Անցած շաբաթ Հայաստան էր այցելել ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով հայկական ծագում ունի, գրում է Newsweek-ը, հիշեցնելով նրա ջանքերը, նամակները, թվիթերյան գրառումները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ:


Քրդերը հիմա պնդում են, որ Թուրքիան իրենց նկատմամբ է ցեղասպանույան քաղաքականություն վարում, շարունակում է պարբերականը՝ վերադառնալով Սիրիայի խնդիրներին: ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործողությունների մի քանի պլան են ներկայացրել Դոնալդ Թրամփին, և Թուրքիայի ներխուժումը զսպելու նպատակով այդ առաջարկները ներառել են նաև քաղաքական ու տնտեսական ճնշումների սպառնալիքներ, բայց Թրամփը նախընտրել է շուտափույթ դուրս բերել ամերիկյան զորքերը, որ նրանք չմնան երկու բանակների բախման միջև, որոնց երկուսին էլ ԱՄՆ-ը որպես դաշնակից է դիտարկում: Թրամփը վերջին հաշվով գերադասեց պատժամիջոցների սպառնալիքները թուրք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, զգուշացրեց մետաղի ներմուծման մաքսադրույքները բարձրացնելու, 100 միլիարդ դոլարի առևտրի բանակցությունները առկախելու մասին, բայց չօգտագործեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիվանագիտական մահակը՝ ամփոփում Newsweek-ը:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ